Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Առանց գերիների խնդիրը լուծելու՝ ցանկացած հայտարարություն արձանագրում է Երևանի հերթական դիվանագիտական պարտությունը
Մինչև հանգամանալից անալիզ ներկայացնելը՝ առայժմ մի նկատառում․ եթե գերիների հարցը չի լուծվել, ապա Փաշինյանն անմիջապես պետք է լքեր բանակցությունները ու չստորագրեր որևէ հայտարարություն։ Այդպես կվարվեր ցանկացած արժանապատիվ առաջնորդ։ բայց մենք այդպիսի առաջնորդ չունենք, Նիկոլին հուզում է միայն իր իշխանության հարցը։
Կարճ կապեմ․ առանց գերիների խնդիրը լուծելու՝ ցանկացած հայտարարություն արձանագրում է Երևանի հերթական դիվանագիտական պարտությունը։
Հայտարարության ու դրա հետևանքների մասին կխոսեմ ավելի ուշ»։