Երբ չաղ էի, ինչ ասես ասում էին, հիմա նիհարել եմ, չեն էլ նկատում. Լիանա (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երբ չաղ էի, ինչ ասես ասում էին, հիմա նիհարել եմ, չեն էլ նկատում. Լիանա

Երգչուհի Լիանան իր միկրոբլոգում գրում է.

«Ոչ մեկի չասեք, որ նիհարել եմ մեկա չեն էլ նկատում: Նկատելուց էլ չեն ասում, ափսոսում են, բայց որ չաղանում էի բոլորը պատրաստ էին բոլորի ներկայությամբ տհաճ բաներ ասել: Հետաքրքիր են մարդիկ: Մ՛ի ափսոսացեք լավ և բարի խոսքեր ասել նեղսիրտ աղջիկներ»:

Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց վերջինիս հետ՝ ճշտելու , թե ինչո՞ւ է երգչուհին սրտնեղված և արդյո՞ք կոնկրետ հասցեատիրոջ է գրառումն ուղղված:

liana1

«Իրականում գրառումս կոնկրետ հասցեատեր չունի, սակայն հատկանշական է այն, որ մարդիկ չարացած են՝ նկատում և խոսում են միայն վատի մասին: Հիշում եմ, երբ գեր էի, շատ էին ինձ քննադատում, մեղադրում ավելորդ կիլոգրամներ հավաքելու և բեմում ոչ իդեալական ներկայանալու մեջ:Այսօր մեծ ջանքների շնորհիվ ես կամաց-կամաց հասնում եմ այն արդյունքին, ինչին ձգտում եմ: Երբ չաղ էի, ինչ ասես ասում էին, հիմա նիհարել եմ, չեն էլ նկատում: Ուզում եմ, որ գրառումս կարդան մարդիկ ու փորձեն մի փոքր բարի լինել ու իրենց չարությամբ չկոտրեն դիմացինին»:

asekose.am