«Մեր երկու երիտասարդ հերոսների՝ Աբգար Նազարյանի և Սուրեն Եսայանի մահվան լուրը հաստատվել է». ՀՖՀՀ
Advertisement 1000 x 90

«Մեր երկու երիտասարդ հերոսների՝ Աբգար Նազարյանի և Սուրեն Եսայանի մահվան լուրը հաստատվել է». ՀՖՀՀ

այաստանում ֆրանսիական համալսրանից հայտնում են. «Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրկին վշտով է պարուրվել․ մեր երկու երիտասարդ հերոսների՝ Աբգար Նազարյանի և Սուրեն Եսայանի մահվան լուրը հաստատվել է։ Ընդունվելով ՀՖՀՀ՝ նրանք գուցե պատրաստվում էին նվաճել աշխարհը՝ որպես փայլուն և անաչառ ուսանողներ։ Կռվի ավարտից հետո նրանց մտերիմները նորություն չունեին։

Մենք հետևում էինք ամենափոքր հույսի նշույլին անգամ։ Ամեն օր մենք ապրում էինք պարադոքսի մեջ՝ կասկածել ամենավա՞տը, թե՞ հրաշքի սպասել։ Նրանց անշարժ և անէացած մարմինների հայտնաբերումն ազդարարեց մեր վերջին հույսերի ավարտը։ Նրանք ընկան մարտում՝ դեռ 20 տարին չբոլորած։ Յուրաքանչյուրն ուներ խոստումնալից ապագա՝ ծիծաղով, քնքշությամբ ու ստեղծարարությամբ ողողված։ Ի՜նչ դաժան է այս երիտասարդ կյանքերի կորուստը»։