«Մեր գերիների յուրաքանչյուր ժամվա և օրվա զրկանքների համար ոչ միայն դուք, նաև ձեր սերունդներն են պատասխան տալու»
Advertisement 1000 x 90

«Մեր գերիների յուրաքանչյուր ժամվա և օրվա զրկանքների համար ոչ միայն դուք, նաև ձեր սերունդներն են պատասխան տալու»

Պետությունների մակարդակում միջազգային գործընթացներին՝ հանդիպումների մասով, քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, որ ցանկացած հանդիպման և քննարկումից առաջ նախապես համաձայնեցվում է և՛ քննարկման օրակարգը, և՛ ստորագրվելիք փաստաթուղթը կամ իրականացվելիք հայտարարությունը՝ համաձայնության առարկան:

Հետևաբար, անբարոյականություն է գնալ հանդիպման պետությանդ քաղաքացիներին գերեվարած երկրի ղեկավարի հետ, որտեղ օրակարգի համար մեկ հարցը գերիները չեն:

Անբարոյականություն է գերիների հարցը չլուծած այդ երկրի ղեկավարի հետ ցանկացած այլ տիպի հարց քննարկելը:

Անբարոյական եք ընդհանրապես դուք բոլորդ, նաև ԻՔ պատգամավորներով, որ ձեր վարչապետի առաջ այս գերկարևոր հարցը չեք բարձրացնում կամ չեք փոխում նրան, երբ նա ի վիճակի չէ կամ չունի ցանկություն այս հարցը լուծելու:

Անբարոյականների և անպատիվ մարդկանց կառավարածը չի կարող պետություն կոչվել: Քանզի քաղաքացին այս երկրում ոչինչ է՝ կյանքի զրո ապահովությամբ և զրո արժեքով:

Մեր գերիների յուրաքանչյուր ժամվա և օրվա զրկանքների համար ոչ միայն դուք, նաև ձեր սերունդներն են պատասխան տալու, եթե ոչ երկրային, ապա վստահաբար երկնային դատաստանի առաջ: Ձեզ նզովել կնշանակի ասել ոչինչ:

Հովհաննես Ավետիսյանի էջից:

Պետությունների մակարդակում միջազգային գործընթացներին՝ հանդիպումների մասով, քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, որ ցանկացած…

Опубликовано Hovhannes Avetisyan Понедельник, 11 января 2021 г.