Պատերազմի օրերի ԱԱԾ տնօրենն ասում է, որ գեներալների դավաճանության դեպքեր չեն եղել, իսկ այդ թեզը հեղինակած ու տիրաժավորած Փաշինյանը լռում է. Վարուժան Բաբաջանյան
Advertisement 1000 x 90

Պատերազմի օրերի ԱԱԾ տնօրենն ասում է, որ գեներալների դավաճանության դեպքեր չեն եղել, իսկ այդ թեզը հեղինակած ու տիրաժավորած Փաշինյանը լռում է. Վարուժան Բաբաջանյան

Փաշինյանի կողմից պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն նշանակված անձը հայտարարում է, որ Ազգային անվտանգության ծառայությունում պատերազմի օրերին վարույթ է հարուցվել, ու քննվել են համացանցում գեներալների դավաճանության մասին տարածվող լուրերը, ու պարզվել է ի՞նչ․ ոչ միայն չկան դավաճանության դեպքեր, այլ ընդհակառակը, այդ գեներալները, հեռացված լինելով հանդերձ հրամանատարական կետից, արել են հնարավորը Արցախը փրկելու համար։ Ըստ ԱԱԾ պետի՝ այդ մասին զեկուցել է վարչապետին։

Եվ ի՞նչ, այդ գեներալների բոստանը քարեր նետած և դավաճանության այդ թեզը հեղինակած ու տիրաժավորած Փաշինյանը լռում է այդ մասին։

Լռում են նաև էն արմագեդոնսկի նկարներով ու դեղին սլաքներով հոլովակները՝ «Դավադրությունը բացահայտված է, Նիկոլի ապտակը ապատեղեկատվությանը» տիպի վերնագրերով…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3887750421269624&id=100001041127306

 



Նման նյութեր