18-ամյա Արենը զոհվեց Ամարասի վանքի մատույցներում, որովհետև զրահաբաճկոն չուներ. ասել էին՝ հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում. Արամ Գևորգյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

18-ամյա Արենը զոհվեց Ամարասի վանքի մատույցներում, որովհետև զրահաբաճկոն չուներ. ասել էին՝ հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում. Արամ Գևորգյան

Միրզոյան Արենը ծնվել էր Գորիսում, բայց 3 տարեկանից ապրում էր Արցախում, Շուշիում։

Մահվան վկայականում նշված է, որ Արենը զոհվել է որովայնի և կրծքավանդակի շրջանում ստացած վնասումներից, որոնք հանգեցրել են ներքին օրգանների վնասվածքի։ Արենը հրետանավոր է եղել։ Արենն ունեցել է ընդամենը սաղավարտ։ Զրահաբաճկոն չեն տվել՝ ասելով, որ հրետանավորին զրահաբաճկոն պետք չէ…

Էս լուսավոր տղեն Արցախում «Կենգուրու» միջազգային մրցույթի առաջին հաղթողն է եղել։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ անվճար ընդունվելու լուրն իմացել է արդեն զորամասում, բայց այդպես էլ չիմացավ, թե որտեղ է գտնվում ֆիզիկայի ֆակուլտետի շենքը…

Այս տարվա հուլիսին էր մեկնել ծառայության։ Պատերազմի հենց առաջին օրերից ծանր մարտեր է մղել Հադրութի ու Մարտունու պաշտպանության համար։ Ընկել է հերոսաբար հոկտեմբերի 20-ին Ամարասի վանքի մատույցներում… Արենն ընդամենը 18 տարեկան էր…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/2557439261221603



Նման նյութեր