«Ինչի՞ եք խաբում ժողովրդին. կա՛մ ընդունում ենք իրերի ռեալ իրավիճակը, կա՛մ մի 8-10 ամիս հետո ունենալու ենք լայնածավալ պատերազմ և կորցնելու Հայաստանը». Արա Ներսիսյան
Advertisement 1000 x 90

«Ինչի՞ եք խաբում ժողովրդին. կա՛մ ընդունում ենք իրերի ռեալ իրավիճակը, կա՛մ մի 8-10 ամիս հետո ունենալու ենք լայնածավալ պատերազմ և կորցնելու Հայաստանը». Արա Ներսիսյան

Երբ շարունակում ես թշնամուդ, հակառակորդիդ, միջազգային հանրությանը, քո սեփական ժողովրդին էշի տեղ դնել, ստերով, կիսաստերով կերակրել, արդյունքը միշտ ողբերգական ա լինում։

Արդյունքում կորցնում ես նույնիսկ էն, ինչը քոնն էր։

Ինչի՞ եք խաբում ժողովրդին։

Չե՞ք հասկանում Ալիևի ասածը։ Թե՞ հասկանում եք, բայց թքած ունեք։ Էսօրվա վիճակը հենց էդ թքած ունենալու հետևանքն ա։ Թուրքն ասում ա՝ եկեք հանձնաժողով սարքենք, ուսումնասիրենք 1915-1921 թթ․ կատարվածը, «հայրենասերներն» ասում են՝ թքած ունենք, մեզ պետք չի, որովհետև հանկարծ կարող ա պարզվի, որ էդ կոտորածի ու տեղահանության մեջ մեծ մեղք ունի նաև մեծ ախպերը, ավելի կայֆ ա առավոտից-իրիկուն խոսալ Վիլսոնյան Հայաստանից, Քուռ-Արաքսից։

Գանք Ալիևին։

Ալիևն ասում ա՝ մինչև նոյեմբերի 10-ը գերեվարվածները ռազմագերի են, դրանից հետո գերվածները՝ տեռորիստ։

Եթե դու «հայրենասեր» ես, կարաս թքած ունենաս Ալիևի ասածի վրա, Նիկոլին քֆրտես, համարես անբաշար, դավաճան, բայց չհասկանաս, թե ինչ նպատակ ա հետապնդում Ալիևը։

Ալիևը պարզ ասում ա՝ Ղարաբաղում զինված մարդիկ և խմբավորումներ չպետք ա լինեն՝ բացի խաղաղապահներից։

Դուք չեք ուզում դա համառորեն հասկանալ, ընդունել։

Կամ դուք, թուղթ ու գրիչը վերցնում եք, նստում եք ու հաշվում եք ու պարզում եք, որ ՀՀ-ն և ԼՂԻՄ-ը համատեղ չունեն էդքան մարդկային ռեսուրս, որ կարողանան էդքան սահման պահել, և առանց ավելորդ ձևականության ու, ամենակարևորը, արժանապատվորեն, կամավոր, ոչ թե ստիպողաբար ընդունում եք իրերի ռեալ իրավիճակը, կամ հերթական անգամ տրվում եք ուռա հայրենասիական պաթոսին ու մի 8-10 ամիս հետո ունենում եք ավելի լայնածավալ պատերազմ և հիմնովին կորցնում եք Հայաստանը։

Գերիների հարցը կլուծվի։

Կարող ա մի քիչ խառը եղավ։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/bujak.yan/posts/3597134933672894

 



Նման նյութեր