«Բարի գալուստ 2021 թիվ». Դանիել Շահումյան
Advertisement 1000 x 90

«Բարի գալուստ 2021 թիվ». Դանիել Շահումյան

Դանիել Շահումյանի ֆեյսբուքյան էջից.

«Կարդացի պատերազմի սկսվելու և պարտվելու պատճառների մասին Նիկոլ Փաշինյանի հոդվածը, ու ցանկություն առաջացավ վերջին անգամ քաղաքական ստատուս գրել․

1․ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը տառապում է անսխալականության հիվանդագին բարդույթով։ Մնացած քննարկումները անիմաստ են ու անօգուտ։

2․ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է․ 26 տարիների ընթացքը մենք պիտի օգտագործեինք զարգանալու համար․ ունենային ոչ թե 11 մլրդ․ դոլար ՀՆԱ, այլ գոնե 25, Արցախում ունենայինք ոչ թե 145 հազար բնակչություն, այլ գոնե 250 հազար։ Սա պլան մինիմումն էր, որին պիտի ձգտեինք, ու վստահ եմ, որ դա հնարավոր նպատակ էր։ Թե ինչու չստացվեց, պատասխանը բոլորիս մեջ է։

3․ Մենք կորցրինք Արցախը, որովհետև մեր հասարակության հսկայական մաս Արցախն ու 7 շրջանները էդպես էլ չընկալեց որպես Հայաստան, որպես Հայրենիքի մաս։ Այդ մարդիկ հենց հիմա նստած են ձեր կողքին, գուցե դուք էլ ենթագիտակցական մակարդակում էդպես եք ընկալում, մտածեք։

4․ Մենք մաս-մաս կկորցնենք մեր ամբողջ հայրենիքը, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք, որովհետև մեր հասարակության հսկայական մասի համար հայրենիքը միայն իր տունն է, մաքսիմում՝ թաղամասը։

5․ Ժողովրդավարություն տերմինը Հայաստանում կիրառելն ու հայ հասարակությանը ընտրություններով իշխանություն ձևավորելու իրավունք տալը նույնն է, թե 3 տարեկան երեխային տաս լուցկի կամ սուր դանակ։ Ուժեղ ավտորիտար իշխանությունը Հայաստանը կործանումից փրկվելու միակ ճանապարհն է։ Դադարեք խոսել ընտրակեղծարարությունից ու կոռուպցիայից։ Դա արդեն ակտուալ չի։ Սա նույնն է, թե պապուասներին մեղադրես առանց փողկապի ռեստորան մտնելու մեջ։

6․ Կան մարդիկ, ովքեր սխալ են համարում ամեն ինչում հասարակությանը մեղադրելը։ Նրանք ճիշտ են, ես սխալ, բայց ես կմնամ իմ կարծիքին։

Բարի գալուստ 2021 թիվ»։

Կարդացի պատերազմի սկսվելու և պարտվելու պատճառների մասին Նիկոլ Փաշինյանի հոդվածը, ու ցանկություն առաջացավ վերջին անգամ…

Опубликовано Даниелом Шаумяном Понедельник, 4 января 2021 г.



Նման նյութեր