Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջից.
«Դեկտեմբերի 15-ին տասնյակ շիրակցիներ գերի ընկան։ Լուրին առաջին արձագանքս եղել է հայհոյանքը՝ հանցավոր բարդակի պատասխանատուների հասցեին։ Կառավարման քաոսը ի՞նչ մակարդակի պետք է հասնի պատերազմի ավարտից մեկ ամիս անց տասնյակ նոր գերիներ ունենալու համար։
Երկրորդը, հասկացա, որ Ադրբեջանը նոր գերիներին չի փոխանակելու նոյեմբերի 9-ի հայտարարության՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և վերադարձի դիմաց պահանջելու է նոր զիջումներ։ Հայաստանը պիտի իր ողջ դիվանագիտական և քաղաքական կարողությունները գործի դներ գերիներին վերադարձնելու համար։
Հայկական կողմը երեկվա եռակողմ հանդիպումից իհարկե ձեռնունայն վերադարարձավ։ Ձախողումը քողարկելու համար նրանք նույնիսկ չխորշեցին խոսել բանակցություններում «լուրջ ձեռքբերումների» և այն «տնտեսական հեռանկերների» մասին, որոնք մեզ սպասում են մեր տղերքի գերությանը զուգահեռ։
Հարգելի հանցագործներ, ես ձեզ մի հարց ունեմ։ Դուք գիշերը ո՞նց եք քնում։ Ձեր խիղճը ձեզ ո՞նց չի սպանում։ Ո՞նց եք ապրում այն մտքի հետ, որ ձեր անաշխատունակության և գոռոզամտության «շնորհիվ» պատերազմից մեկ ամիս անց ունեցել ենք տասնյակ գերիներ, որոնց չեն վերադարձվում հայրենիք դարձյալ ձեր կարողությունների պակասի և անգրագիտության պատճառով»։
Դեկտեմբերի 15-ին տասնյակ շիրակցիներ գերի ընկան։ Լուրին առաջին արձագանքս եղել է հայհոյանքը՝ հանցավոր բարդակի…
Опубликовано Давидом Апояном Вторник, 12 января 2021 г.