«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ ՀՕՊ ժամանակակից միջոցներով». Արսեն Բաբայան
Advertisement 1000 x 90

«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ ՀՕՊ ժամանակակից միջոցներով». Արսեն Բաբայան

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ մեր բանակը պիտի զինվեր ոչ թե ԱԹՍ-ներով, այլ ՀՕՊ ժամանակակից միջոցներով: Այդ միջոցների մեջ են մտնում գլխավորապես ռադիոճնշման և ռադիոխոցման համակարգերը: Միայն այդ համակարգերի գոյության դեպքում հնարավոր կդառնար արդյունավետ կիրառել ԱԹՍ-ներ խոցող զինատեսակները, որոնք ունեցել ենք: Այդպիսով լիարժեք փակված կլիներ Արցախի օդը, ինչպես ասում էր իշխանությունը, որը, փաստորեն, ամբողջությամբ սուտ էր:

Այս ամենից հետո նոր կարելի կլիներ մտածել ԱԹՍ-ների ու կործանիչ ավիացիայի ձեռքբերման մասին: Մենք երբեք հարձակողական ռազմաքաղաքականություն չենք վարել, ուստի՝ առանց լիարժեք պաշտպանական համակարգեր ունենալու հարձակողական զինտեխնիկայի վրա հսկայական գումարներ ծախսելը հանցագործություն է:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1588494811360302

 



Նման նյութեր