«Ադրբեջանցի փորձագետը 3 կարևոր կետի մասին է խոսում, որոնք կարող են մեզ էլ հետաքրքիր լինել». Արտյոմ Տոնոյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանցի փորձագետը 3 կարևոր կետի մասին է խոսում, որոնք կարող են մեզ էլ հետաքրքիր լինել». Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանական առցանց հեռուստաալիքներից մեկով այս պահին Իլհամ Ալիևի իշխանության՝ հատկապես արտաքին և տարածաշրջանային հարցերով ոչ ամենևին անհայտ փորձագետներից մեկն է խոսում։

3 կարևոր կետ, որոնց վրա հետաքրքիր շեշտադրումներ արեց փորձագետը և որոնք կարող են մեզ էլ հետաքրքիր լինել՝

  1. Ադրբեջանը պետք է հնարավորինս արագ սկսի վերաբնակեցման քաղաքականությունն իր ձեռքն անցած տարածքներում։ Ենթակառուցվածքների առումով նման հնարավորություն այս պահին կա միայն Շուշի և Հադրութ քաղաքներում, և ադրբեջանական կողմը պետք է արագ ադրբեջանցիներով բնակեցնի առաջին հերթին հենց այս երկու քաղաքները։

Ադրբեջանցիներով Հադրութը բնակեցնելու մասին են խոսում։ Հադրութը, որտեղ ադրբեջանցիներ գրեթե չեն բնակվել անգամ խորհրդային տարիներին։

  1. Ադրբեջանում մեկնարկել է նոր գաղափարախոսության ներմուծման գործընթաց։ «Մեկ ազգ, երկու պետությունը» փոխարինվում է «մեկ ազգ, մեկ պետություն» մոտեցմամբ։
  2. Արվում են հետևություններ պատերազմի ժամանակ և պատերազմից հետո թույլ տրված սեփական սխալներից և թերացումներից։ Ուշադրության կենտրոնում հատկապես Ֆրանսիայի սենատի կողմից միանգամից 305 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընդունված ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծն է։ Հիմնական մեղավոր է նշանակվում ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ով ի պաշտոնե պատասխանատու է դեսպանների գործունեության կամ անգործության համար։

#մենք_և_նրանք

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10220018539474575

 



Նման նյութեր