Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Արցախում հակառակորդի կրակոցից մեկ զինծառայող է վիրավորվել։
«Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երեկ ժամը 18:25-ի սահմաններում, հիվանդության մահացել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2002թ. ծնված Ռադիկ Էդգարի Թաթոսյանը: