Ազգային դավաճանը Գագիկ Ջհանգիրյանին գործուղում է Բարձրագույն Դատական Խորհուրդ` դատական համակարգը կառավարելու և իր որոշումները այլևս դակել տալու համար։
Դրանում կասկած անգամ լինել չի կարող։
Եվ հետաքրքիր է, որ լկտիությունն այնտեղ է հասել, որ Ջհանգիրյանը լրագրողների հետ իր ճեպազրույցում հայտարարում է, որ իր համար անհասկանալի է, որ իբրև թե «պետական հեղաշրջման կոչ արածին» դատարանը չի ձերբակալել։
Դեռևս չնշանակված` հստակ և բաց հայտարարում է թե ինչու է այնտեղ գնում և ինչ օրակարգով։ Իսկ օրակարգը բոլոր մեղադրյալներին բանտեր ուղարկելն է։ Եվ դավաճանների խմբակը հաստատելու է իրենց առաջնորդի այդ որոշումը։
Ազգային դավաճանին անհրաժեշտ է ընդդիմությանն արագ լռեցնել, բռնաճնշումներով իր դիկտատուրան առավել արդյունավետ դարձնել։
Եվ դրա համար լավագույն գործիքը, ըստ նրա, Ջհանգիրյանը կարող է լինել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo/?fbid=10222028051983645&set=a.1504594168099