«Մեքենայի լեզուն հասկացող և սիրող վարորդի, մեքենան դնում են ընթացքի մեջ և համերաշխ կերպով շարունակում ուղին». Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Մեքենայի լեզուն հասկացող և սիրող վարորդի, մեքենան դնում են ընթացքի մեջ և համերաշխ կերպով շարունակում ուղին». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Երբ մեքենա ես վարում, պետք է տիրապետես և հետևես տվյալ մեքենայի մեխանիզմին, յուղի քանակին ու որակին, արգելակի ու գազի ոտնակների, փոխանցման տուփի աշխատանքի սկզբունքին։ Երբ ընթացքի ժամանակ վարորդի տեղում նստում է երեխա, մեքենան իներցիայի ուժով կշարունակի ընթացքը, կարող է առաջ գնալ 100 մետր, գուցե 1 կիլոմետր, բայց քանի որ երեխայի ոտքերը չեն հասնում գազի կամ արգելակի ոտնակներին, երեխան չգիտի, երբ ձեռքը մեկնի փոխանցման տուփին, երբ թեքի ղեկը, մեքենան որոշ ճանապարհ իներցիայով անցնելուց հետո հարվածում է մեկ այլ մեքենայի, դուրս է գալիս ճանապարհից կամ լավագույն դեպքում՝ կանգ է առնում։

Հիմա մեր պետականության մեքենան փաստացի այդ վիճակում է։ Նախկին վարորդները սովորել էին վարելու հմտությունները և վատ, բայց վարում էին։ Մեքենան գնում էր, համակարգը աշխատում էր, թեպետ շարժիչի մեջ լցված էր վատ ու էժան յուղ, անտիֆրիզի փոխարեն ջուր էր, ժանգոտել էր ընթացքային մասը։

Նոր վարորդները փորձեցին լավ յուղ լցնել շարժիչի մեջ, բայց այս դեպքում էլ խնդիրն այն էր, որ վարորդների ոտքերը փաստացի չեն հասնում արգելակի կամ գազի ոտնակներին, չգիտեն ղեկը ժամանակին այս կամ այն կողմ թեքելու կարևորությունը, ինչի հետևանքով մենք իներցիայով հասանք մի կետի և դուրս եկանք ճանապարհի երթևեկելի գոտուց։

Մեքենայի ուղևորները կարող են ինքնակազմակերպվել և հասկանալ, որ ճանապարհ վերադառնալու համար պետք է մի քանի գործոն՝ բոլորը միահամուռ ուժերով, առանց իրար մեղադրելու, հրում են մեքենան դեպի ճանապարհ, ապա ընտրում են հմուտ, մեքենայի լեզուն հասկացող և սիրող վարորդի, մեքենան դնում են ընթացքի մեջ և համերաշխ կերպով շարունակում ուղին»։

Երբ մեքենա ես վարում, պետք է տիրապետես և հետևես տվյալ մեքենայի մեխանիզմին, յուղի քանակին ու որակին, արգելակի ու գազի…

Опубликовано Nairi Hokhikyan Вторник, 12 января 2021 г.



Նման նյութեր