Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ըստ օդում կախված լուրերի, նոյեմբերի 9-10 կապիտուլյացիան ստորագրելուց հետո, Նիկոլը իր մտերմիկ շրջապատում հայտարարել ա, որ իբր ռուսներն են մեղավոր պատերազմի հարցում, որ իբր Պուտինն ա պատերազմը սկսել և թե որ ինքը առաջին օրվանից խնդրել ա Պուտինին պատերազմը կանգնացնել, բայց վերջինս մերժել ա իրան:
Եվ, երբ նրան հարցրել են բա ինչի՞ ա պատերազմի ժամանակ դադարեցրել հայկական զինված ուժերի լրահամալրումը և զորահամալրումը ու Հայաստանին մատակարարված ռուսական զենքը չի ուղարկել Արցախ, ասել ա, որ բանակը իրեն չի ենթարկվել ու դա էլ ա իբր ռուսի ձեռքի գործը:
Հետո հարցրել են՝ բա ՊՆ-ի հրամկազմին ինչի՞ չի կալանավորել, ասել ա՝ նրանց կռիշը Պուտինն ա, իսկ ինքը շատ փոքր մարդ ա, որ նրանց կալանավորի: Ամենացավալին գիտե՞ք որն ա, որ էդ հավաքված մարդիկ լուրջ են ընդունել Նիկոլի նման գժի զառանցանքն ու ցնորքը:
Ավելին, ցավը նրանում է ըստ իս, որ այդ հավաքված մարդիկ ժեխ չեն՝ կրթված, մեծ կենսափորձ ունեցող, բանիմաց նորմալ մարդիկ են։ Ծանր է գիտակցել, որ նիկոլիզմը չոռի պես կպել ա նույնիսկ նորմալ մարդկանց ու պոկ չի գալիս։
Հ.Գ. Ամենախնդալուն վերջի հատվածն ա. Նիկոլը պատմել ա, որ իբր Աննային էլ ա Պուտինը ուղարկել Արցախի գեներալների մոտ՝ բարոյական աջակցություն ցուցաբերելու, վերահսկելու տրված հանձնարարությունները, դե ինքն էլ դրա դեմ ոչինչ չի կարողացել անել, քանի որ Պուտինն ա էդ ամեն ինչի ետևում կանգնած:
Հ.Գ.Գ. Ոնց կասեր իմ լավ ընկեր Արմեն Աշոտյանը՝ «Մերժինք Սերժին, ստացանք՝ գժին», կամ Էդուարդ Շարմազանովը՝ «Մերժեցիք Սերժին, դե ծափահարեք Ալիևին ու Էրդողանին և նրանց կամակատար հողատու Նիկոլին», ընտրել էք վայելեք գժին, ձեր ընտրածն ա»։