Քանի՞ հարյուր ՀԿ ունենք, որոնք տարիներ շարունակ զբաղվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ։ Ո՞ւր են այդ մարդիկ։ Հիմա պետք է որ ռմբակոծեին բոլոր միջազգային կառույցները և իրենց գործընկերական ցանցը Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների վերաբերյալ, արցախցիների կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ, կանանց և երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ, գերիների հարցով, խոշտանգումների հարցով, քաղաքացիականների ազատ տեղաշարժին խոչընդոտելու հարցով, ատելության խոսքի հարցով ու էդպես շարունակ տասնյակ խնդիրներ բարձրաձայնեին և պահանջեին արձագանքել, գործել։ Ո՞ւր ա մեր քաղաքացիական հասարակությունը։ Ինչո՞ւ չի ինքնակազմակերպվում և գործում։ Ինչո՞ւ են աշխատում միայն ՄԻՊը և իրավաբանների մասնավոր խմբեր։
Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից:
Քանի հարյուր ՀԿ ունենք, որոնք տարիներ շարունակ զբաղվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ՞։ Ուր են այդ մարդիկ՞։ Հիմա…
Опубликовано Anzhela Elibegova Четверг, 14 января 2021 г.