Վերջերս մահացել էր ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանի հայրը: Այդ կապակցությամբ Վարուժանին է զանգում ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը ցավակցում և գործընկերային սոլիդարությունից ցանկություն է հայտնում այցելել ՀՀ դեսպանատուն անձամբ ցավակցելու:
ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը, ի դեպ, աշխարհում միակ դեսպանն է, ով գտնվում է սանկցիաների տակ:
Ինչևէ, նախապես պայմանավորվածության համաձայն՝ Անտոնովն այցելում է ՀՀ դեսպանատուն և այնտեղ, ի զարմանս իրեն, տեսնում է հայտնի սորոսական Արսեն Խառատյանին: Դեսպան Անտոնովը վրդովվում է, քանի որ իր ընկերական այցելությունը նախապես էր պլանավորած, իսկ Խառատյանի հետ թեկուզ միամիտ հանդիպումը համարվում է վարկաբեկիչ դիվանագետի համար:
Տեղի է ունենում լարված խոսակցություն ՀՀ և ՌԴ դեսպանների միջև, որտեղ ՀՀ դեսպանը փորձում է արդարանալ, որ Խառատյանին փորձել են դուրս հանել դեսպանատան տարածքից, սակայն նա «ոտքը կախ» է գցել:
ՌԴ դեսպանը ևս մեկ անգամ հայտնել է իր դժգոհությունն ու հեռացել է ՀՀ դեսպանատան տարածքից:
Հիշեցնենք, որ ՀՀ բանակից թռած Արսեն Խառատյանը, չունենալով որևէ դիվանագիտական կարգավիճակ, շատ հաճախ է լինում Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը, ինչը նվազեցնում է մեր դիվանագիտական ներկայացչության նկատմամբ հարգանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=4175738592454340&set=a.385206164840954