Իմ ամուսնալուծությունն այս ամենի հետ կապ չունի… (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Իմ ամուսնալուծությունն այս ամենի հետ կապ չունի…

Հովհաննես Ազոյանը , կարծես, թե հաղթահարել է ամուսնալուծության հետ կապված դեպրեսիան, որի մասին չի սիրում հարցազրույց տալ, սակայն սիրում է երբեմն գրառումներ կատարել համացանցում … կամ  անձնական խնդրին Հովհաննեսն արդեն հումորով է վերաբերում:

Ուրախ եմ նրա համար, որովհետև սիրված դերասանից կարելի է նորից ուրախ լուրեր ու դերեր սպասել, քանի որ հայտնի է՝ անձնական կյանքը միշտ արտացոլվում է ստեղծագործող մարդու աշխատանքի վրա:

Տեխնիկայի վաճառքով զբաղվող մի ընկերության ամանորյա զեղչերի մասին պատմող  գովազդային տեսահոլովակում , Հովհաննես Ազոյանն ասում է՝ «էս վերջերս իմ կյանքում շատ բան իր տեղում չէ….» ու պատմում է իր սենյակի փչացած տեխնիկայի մասին ու արդարանում. «Ի դեպ, իմ ամուսնալուծությունն այս ամենի հետ կապ չունի….»: Ու միևնույն ժամանակ էլ հարցնում՝  «Թե՞ կապ ունի…»:

Ամեն դեպքում, երևի տեխնիկական հա՞րց է նաև յուրաքանչյուրիս անձնական խնդիրը, որը հրապարակայնելուց կամ գովազդելուց՝  մեր տեխնիկան ավելի լավը չի դառնում ու իրեն կրկին չի՞ արդարացնում…

asekose.am



Նման նյութեր