Ստյոպա Սաֆարյանի գրառումը. «Միթե պարզ չի, որ Յոժը և ընկերները ուղղակի քաղաքական բողոք-ընդվզում են հայտնում ներկայիս քաղաքական իրողություններին ու քաղաքական կյանքին: Ու եթե ահագին մարդ նույն բողոքն ունի իր ներսում, մի զարմացեք այդ բողոքի մասսայականացումից:
Այն ինչ-որ տեղ արդեն ելք է ցույց տալիս, ու դրա համար պետք է շնորհակալություն հայտնել Յոժին աղբը ջրի երես հանելու համար: Տեսեք այդ բողոքը կրող շերտերին ու լուծումներ մշակեք, որպեսզի մարդիկ ոչ թե համաձայն լինեն Յոժի հետ, թե ՔԱՔ-ի մեջ ենք, այլ ձեզ հետ…»: