«Եկել եմ երրորդ սերիան պատմելու». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Եկել եմ երրորդ սերիան պատմելու». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Նկարի միջի մեծ գլխով մարդը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է։ Այսօր հրաժարականի դիմում է գրել։

Ինչպես տեսնում եք՝ Տիկոյի շրջապատը բավական ծանոթ է ձեզ՝ էն խմբակի անդամներն են, ովքեր Էջմիածնի դիվանատունը գրոհելու, 4 օր այնտեղ մնալու, Վեհափառի վրա հարձակումներ գործելու արդյունքում պաշտոններ ստացան բուհում. կարեն պետրոսյանն ու նրա ընկեր Ղարիբն Հարությունյանն են։

Կհարցնեք, թե ինչո՞վ է հայտնի դարձել Շիրակի մարզպետ Տիկոն, ասեմ. 2020 թվականի հունվարին մարզպետն իր թիմակից ընկերոջ, ձեզ բոլորիդ քաջ հայտնի Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մինչ օրս տնօրենի ժ/պ կարեն պետրոսյանի քեռուն՝ Ժորժիկ Սերոբյանին նշանակում է «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն։ Ժորժիկ Սերոբյանի հայրն էլ՝ Երվանդ Սերոբյանն է՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ-ն։

Դուք այստեղ խնամի-ծանոթ-բարեկամ կապ տեսնո՞ւմ եք։ Ես «չեմ տեսնում», որովհետև մեծագույն մուտիլովչիկ փաշինյանը 2019 թվականի ապրիլի 19-ի իր լայվում ասել էր՝ «Կա Քաղաքացիական ծառայության մասին օրենք, և մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց՝ այս խոստումը կատարվե՞լ է, այո՛, լիարժեք 100 տոկոսով կատարվել է»:

Ոնց Արարատի մարզում 100 տոկոսով կատարեցիր, տենց էլ Շիրակում, ձրիակեր ոչխար»։

Եկել եմ երրորդ սերիան պատմելու։
Նկարի միջի մեծ գլխով մարդը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն է։ Այսօր հրաժարականի դիմում…

Опубликовано Aram Gevorgyan Пятница, 15 января 2021 г.



Նման նյութեր