
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկուսարանում հերթական հանդիպումն է անցկացրել կալանավորված անձանց հետ: Այս մասին հայտնում է minval.az-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այցի շրջանակներում ՄԻՊ գաղտնի կարգով հանդիպել է այնտեղ պահվող հայ ռազմագերիների հետ, որոնք գերեվարվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո:
Նշենք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն չկա:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրերս կայացած մոսկովյան հանդիպման ժամանակ չի հաջողվել լուծել գերիների վերադարձի հարցը: