
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Քոչարյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Լուսինե Քոչարյանին 2021 թվականի հունվարի 15-ից ազատել առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է համապատասխան որոշման մեջ։
Այս պաշտոնում Քոչարյանը նշանակվել էր 2020 թվականի ապրիլին: