Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանի ավտոշարասյանը Գյումրի մուտք գործելուն խոչընդոտելը ոչ թե ինքնաբուխ ակցիա էր, այլ կազմակերպված էր իշխանության կողմից: Որպես ապացույց ուշադրություն դարձրեք Ա1+ի վիդեոյի «դեմքս կհիշես» ասող, քաղաքացիական հագուստով միջին տարիքի մարդուն և նրա ջահել ընկերոջը՝ դրանք գյուղացի չեն: Ոնց որ թե վերջում թողել են, որպեսզի մեքենաներն անցնեն, չնայած դա կադրում չկա: Սակայն դա չէ խնդիրը, այլ այն, որ Մանուկյանն, իմ կարծիքով, պետք է իջներ մեքենայից և «Վազգեն, դավաճան» գոռացող երիտասարդի հետ զրույցի բռնվեր՝ «ինչո՞ւմն է իմ դավաճանությունը» հարցով, այնուհետև զրույցը դարձներ ընդհանուր: Եվ ժամանակի կորուստը կփոխհատուցվեր կազմակերպված սադրանքի խնդիրը հարթելով և դրանով հարված հասցնելով կազմակերպիչներին:
Վախթանգ Սիրադեղյանի էջից:
Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանի ավտոշարասյանը Գյումրի մուտք գործելուն խոչընդոտելը ոչ թե ինքնաբուխ ակցիա էր, այլ…
Опубликовано Վախթանգ Սիրադեղյան Пятница, 15 января 2021 г.