Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Տեղեկությունը հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` Facebook սոցցանցի իր էջում կատարած գրառմամբ։
«Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։ Կատարված փոփոխությունների արդյունքում ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»,–գրել է նախարարը։
Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր…
Опубликовано Մեսրոպ Առաքելյան – Mesrop Arakelyan Пятница, 15 января 2021 г.
Հիշեցնենք, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է մայրության նպաստի իրավունք ունեցող անձի դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային կենտրոն ներկայացվելուց հետո` մեկամսյա ժամկետում: