Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

Արմնյուզ, 5-րդ ալիք եւ Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ․ Ռոբերտ Հայրապետյան

ՀՌՀ կողմից Արմնյուզ, 5-րդ ալիք և Հ2 Հ/Ը լիցենզավորման մասով կայացված վարչական ակտերը պետք է ճանաչել առոչինչ, քանի որ մինչև մրցույթի կազմակերպումը այդ Հ/Ը-ի նկատմամբ եղել է խտրական վերաբերմունք, ինչը հարված է ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնաքարին:

ՀՌՀ-ն՝ որպես ինքնավար մարմին, պետք է ապացուցի, որ հետկուլիսային պայմանավորվածությունների արդյունքում չի դարձել քաղաքական գործիք։

Մամուլի ազատության դեմ այս տոտալ ճնշումները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և սահմանադրությամբ երաշխավորված ազատ արտահայտվելու իրավունքի կոպիտ ոտնահարում է:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.hayrapetyan.5648/posts/727839064766481

 



Նման նյութեր