«Վազգեն Մանուկյանին ամոթանք տալու փոխարեն ինքներդ ամաչե´ք, որ կեղծ բարեպաշտություն եք խաղում»․ Հայկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Վազգեն Մանուկյանին ամոթանք տալու փոխարեն ինքներդ ամաչե´ք, որ կեղծ բարեպաշտություն եք խաղում»․ Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հարգելի սուտ քաղաքակիրթներ.

(խոսքիցս բացառություն եմ անում միայն Արման Թաթոյանի համար, որովհետև գործում և խոսում է ի պաշտոնէ)

Վազգեն Մանուկյանը քաղաքական պայքարի մեջ է: Քաղաքական պայքարը ենթադրում է վիրավորանքներ, կոշտագույն քննադատություն` կոշտագույն բառերի կիրառմամբ: Այդ դուք եք, որ ձեր գավառական աշխարհայացքով, աշխարհ չտեսած և համաշխարհային քաղաքականությանն անծանոթ` կարծում եք թե քաղաքական հակառակորդին վիրավորելը դատապարտելի է:

Դա ուղղակի ողորմելի է, ողորմելի իրականության և քաղաքական ողորմելի, գոյություն չունեցող մշակույթի տարր:

Որովհետև սովետաարևելյան մենթալիտետը այլ տրամաբանության մեջ է գործում: Իսկ այդ տրամաբանությունը կա´մ քծնանքն է և կա´մ էլ ատելով` կիսաբերան խոսելը: Որովհետև այդ քաղաքական մշակույթներում հավասար պայքար չկա, պայքար ընդհանրապես չկա: Կա իշխանություն և ստրկություն: Իսկ ստրուկները խոսելու, վիրավորելու, քաղաքական սուր բառապաշար օգտագործելու իրավունք չունեն:

17-ին ամենևին չեմ սատարում: Ամենևին: Բայց այս իրավիճակում, երբ պետության ղեկին ազգային մեծագույն դավաճանն է` ո՞վ նրա դեմ պայքարելու փոխարեն նրա դեմ պայքարողների դեմ ֆանատիկորեն կպայքարի: Այն աստիճան, որ ճանապարհ փակի:

Ամո´թ է: Ամոթանք տալու փոխարեն ինքներդ ամաչե´ք, որ կեղծ բարեպաշտություն եք խաղում:

Սխա՞լ է ասել Վազգեն Մանուկյանը: Ովքե՞ր են այսօրվա դավաճանական ռեժիմին սատարողները: Իրո՞ք սխալ է ասել»:

Հարգելի սուտ քաղաքակիրթներ.

(խոսքիցս բացառություն եմ անում միայն Արման Թաթոյանի համար, որովհետև գործում և խոսում է ի…

Опубликовано Hayk A. Martirosyan Пятница, 15 января 2021 г.



Նման նյութեր