«Այս հայտարարությունները միայն հաստատում են, որ «Իմ քայլը» այլեւս իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդի շահերը». Իրինա Դանիելյանը Լենա Նազարյանի հայտարության մասին
Advertisement 1000 x 90

«Այս հայտարարությունները միայն հաստատում են, որ «Իմ քայլը» այլեւս իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդի շահերը». Իրինա Դանիելյանը Լենա Նազարյանի հայտարության մասին

Իրինա Դանիելյանը ֆեյսբուքում գրում է.

«Մինչեւ հիմա դեռ ականջներիս մեջ է ԱԺ փոխնախագահի հայտարարությունը. հայ հասարակության համար իմաստ չունի մտածել Արցախում ռազմական վրեժխնդրության մասին:

Այս հայտարարությունները միայն հաստատում են, որ «Իմ քայլը» այլեւս իրավունք չունի ներկայացնելու հայ ժողովրդի շահերը: Խոսքը նույնիսկ պարտվողական տրամադրությունների մասին չէ, որոնք դրանք ամրապնդում են քաղաքացիների մտքում, այլ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի իրողություններից նրանց լիակատար մեկուսացման:

Այսօր, երբ Իլհամ Ալիևը Շուշիում ֆոտոսեսիա էր կազմակերպել, պղծելով մեր Ղազանչեցոց եկեղեցին, կրկին «երկաթե բռունցքով» սպառնաց հայ ազգին, Լենա Նազարյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի գրավյալ տարածքները հնարավոր է վերադարձնել «քաղաքական գործընթացների միջոցով»: Հայտարարություն անողը հասկանում եք սովորական տնային տնտեսուհի չի, այլ՝ պաշտոնյա, ով զբաղեցնում է պաշտոնը պառլամենտական հանրապետության քաղաքական հիերարխիայում, որն ինքնին կարող է համարվել դատավճիռ ինչպես քաղաքական գործչի, այնպես էլ Հայաստանի ապագայի համար»:

Մինչեւ հիմա դեռ ականջներիս մեջ է ԱԺ փոխնախագահի հայտարարությունը. հայ հասարակության համար իմաստ չունի մտածել Արցախում…

Опубликовано Irina Danielyan Пятница, 15 января 2021 г.



Նման նյութեր