Ուզում եք` «ծառայողական տանկեր» բաժանեք, մեկ ա, դրանից բան չի փոխվելու
Մամուլում տեղեկություններ կան, որ Էդուարդ Աղաջանյանը պատրաստվում է պատգամավորներին զենքեր բաժանել` այդպիսով, միգուցե, ավելի ինքնավստահ դարձնելով նրանց: Եթե այս տեղեկությունները հաստատվում են, և իրոք, խելագարները զենք են բաժանում պատգամավորներին, ապա դրանից հետո զինված բախումն անխուսափելի է լինելու: Ընդհանրապես, բախումն անխուսափելի է դառնում առաջին իսկ բռնության դեպքից սկսած, իսկ դրանից հետո արդեն բռնությունն ուղղակիորեն լեգիտիմանում է և դառնում չգրված օրենք: Օրինակ, եթե զինված պատգամավորը փողոցում թեկուզ մեկ անգամ օդ կրակեց իր զենքով (օրինակ` վախից) հաջորդ օրն իսկ բոլոր պատգամավորներին զենքով սպառնալը դառնալու է օրինաչափություն: Իսկ եթե հանկարծ որևէ մեկը վիրավորվեց այդ զենքի գործադրումից, ապա հենց հաջորդ օրը հակառակ կողմը ստանում է լեգիտիմություն փողոցներում սատկացնելու ցանկացած իշխանության ներկայացուցչի, ու դրանից հետո անգամ տանկերը չեն փրկելու դավաճանների իշխանությանը:
Չգիտեմ` իշխանության ներսում գիտակցում են այս ամենի հետևանքները, թե` ոչ, բայց մի բան ակնհայտ է՝ առաջինն արյուն թափողը խեղդվելու է սեփական թիմակիցների արյան մեջ: Իսկ այդ ամենից հետո Էդուարդի և իր շեֆի այսօրվա արարքը ստանալու է քրեաիրավական գնահատական, և նրանք, թեկուզ հետմահու, պատասխանատվության են ենթարկվելու: Սթափվե՛ք, քանի ուշ չէ…
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:
Ուզում եք` «ծառայողական տանկեր» բաժանեք, մեկ ա, դրանից բան չի փոխվելու
Մամուլում տեղեկություններ կան, որ Էդուարդ…
Опубликовано Narek Samsonyan Суббота, 16 января 2021 г.