Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Մեր տեղեկություններով, ակցիան կազմակերպել է «իմքայլական» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի միջոցով։
Գյումրիից ադրբեջանական գերության մեջ գտնվողների հարազատներին համոզել են, թե՝ պետք է ակցիա անեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցի ու ձեր երեխեքին վերադարձնի։ Շատերին սպառնացել են ուղիղ՝ ասելով՝ եթե Վազգենի հավաքին մասնակցեք, ձերոնցով չենք զբաղվելու։ Որպեսզի ընդդեմ ակցիային հնարավորինս շատ մասնակցություն լինի, ներգրավել են նաև Գյումրու որոշ կրիմինալ շրջանակների։ Նույն կրիմինալ շրջանակների միջոցով Նիկոլ Փաշինյանի դեմ խոսող ակտիվ քաղաքացիներին սպառնացել են, որ «չեն մարսելու», հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ, եթե մասնակցեն Վազգեն Մանուկյանի հավաքին։ Չնայած սրան, դահլիճային հավաքը եղել է բազմամարդ, ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան՝ փոքրաթիվ մարդկանցով։ Այսինքն, անգամ բարձր մակարդակի պաշտոնյաները չեն կարողանում մարդկանց համոզել հօգուտ Փաշինյանի և ընդդեմ Մանուկյանի քայլերի գնալ։
Ի դեպ, կուլիսներում արդեն խոսում են, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի հավատարիմների շրջանակն այնքան է փոքրացել, որ ստիպված նրա կազմակերպած բոլոր ակցիաներին մարդկանցով ապահովելու գործը անում են Անդրանիկ Քոչարյանն ու Աշոտ Զաքարյանը։ Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր երթին կրկին նրանք էին մարդկանց հավաքագրում՝ պատերազմի մասնակիցներին և տարբեր պատճառներով դիրքերը լքածներին սպառնալով, որ եթե չմասնակցեն, քրեական գործեր կշալակեն։