Բոլոր ծակուծուկերից ինչքան Լեն ու Լախանկա կան, դուրս են եկել, թե բա․ «Մենք պիտի սովորենք խաղաղ ապրել»։ Առաջ չգիտեինք էլի, հմի պտի նստենք, սովորենք։
Այսինքն, երբ ադրբեջանցին մտնի մեր տուն՝ մեր գլուխը կտրելու, եթե մենք իրանց ըտեղ ցույց տանք, որ «տես, խաղաղ ապրել եմ սովորում, էս էլ դասագիրքը», կթողնի, կգնա։
Գաղափարախոսական էս իրողությունը, որին Էլբակեան Էդգարն անվանակոչեց Հակահայաստան, տարածաշրջանում անկայունության պատճառ տեսնում ա հային։ Ոչ թե հայի՝ անգամ ապրելու պարզագույն իրավունքի դեմ ոտնձգողներին, այլ հային։ Ասում ա․ «Էդ ոչ թե իրանք են ուզում քո գլուխը կտրեն, էդ դու խաղաղ ապրել չգիտես, դե իրանց էլ ուրիշ ի՞նչ ա մնում, եթե ոչ գլուխդ կտրելը»։
Ու էս իմաստով Հակահայաստանն էլ ավելի ճշգրիտ բնութագիր ա, քանի որ հայն անկայունության պատճառ ա հենց Հայաստանի թշնամիների համար։ Ֆիքսենք մեկ անգամ ևս՝ անկայունության պատճառ ա ոչ միայն իր օբյեկտիվ շահերով, այլ անգամ իր ֆիզիկական գոյությամբ։
Եվ, իհարկե, այս ամբողջ քարոզը զերծ չի մնում Եվրոպան օրինակ բերելուց, թե բա՝ տեսեք ֆրանսիացիք ու գերմանացիք, բելգիացիք ու չեմմանըմ ով ևն։ Ուղղակի համեստորեն չեն ասում, թե, դիցուք, ֆրանսիացիների գոյությանը գերմանացիները վերջին անգամ երբ են սպառնացել։
Էս Հակահայաստանը պիտի ոչնչացվի։ Առաջին հերթին գաղափարապես, մշակութապես ու բարոյապես։ Դրա կրող անհատներն էլ պիտի անխնա դուրս մղվեն հանրային կյանքի լուսանցքից այն կողմ՝ զրկվելով Հակահայաստանի վերարտադրման բոլոր հնարավորություններից։
Վահագն Մխոյանի ֆեյսբուքյան էջից:
Բոլոր ծակուծուկերից ինչքան Լեն ու Լախանկա կան, դուրս են եկել, թե բա․ «մենք պիտի սովորենք խաղաղ ապրել»։ Առաջ չգիտեինք…
Опубликовано Վահագն Մխոյան Суббота, 16 января 2021 г.