«Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան
Advertisement 1000 x 90

«Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ. 1988թ. մայիսն էր». Կարին Տոնոյան

Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ-1988թ. մայիսն էր- Նախիջևանի երկաթգծով Երևանից գնում էինք Մեղրի՝ ամուսնուս ընկերոջ հայրական տուն: 2 տարեկան Մենուայիս ու 2 ամսական Արգիշտիս գրկած գնացքի պատուհանի մոտ նստած վայելում էինք պատմական հայրենիքի չքնաղ տեսարաններն ու շշուկով խոսում դրանց վերադարձի հնարավորությունների մասին….. Հանկարծ բաց պատուհանից մի մեծ քար ներս թռավ ու ուղիղ ընկավ բարուրում քնած որդուս վրա, չէինք հասցրել ուշքի գալ, երբ նորանոր քարեր դղրդոցով կպան վագոնի պատերին ու անասելի խառնաշփոթ առաջացրին նստածներից մի մասի մոտ: Տղամարդիկ արագ փակեցին պատուհաներն ու փորձեցին հանգստացնել անհանգստացած կանանց: Այդ ամբողջ ընթացքում ես մինչև հոգուս խորքը ցնցված նայում էի ամբողջ ճանապարհի եզրով շարված 10-14 տարեկան թուրք լամուկներին, որ քշտած փեշերի մեջի կուտակած քարերը լկտի ծիծաղով ու հարայհրոցով նետում էին դեպի ոչ այնքան արագ ընթացող վագոնները…… և իիինչ չարությամբ ու ատելությամբ էին վառվում նրանց աչքերը, դա տեսնել էր պետք, ախր, մենք՝ սովետական երիտասարդներս սովոր չէինք նման ատելության, ես վիրավորանքից լաց էի լինում, բայց չգիտեի՝ ով էր վիրավորվածը՝ սովետական խաբված քաղաքացի՞ն , հայրենազրկված գաղթականի ժառանգը, թե պարզապես մարդը…….Չէ որ դա դեռ սովետական միությունն էր՝ իր աշխարհացունց ինտերնացիոնալիզմով ու մեր մինչև ականջերը լցրած բարեկամություն-եղբայրության «ագիտացիայով»:

Հիմա Հ1-ը գրաված թրքո խամաճիկները հեշտ կյանքի սիրահարների ականջներին նորից նույն «ագիտացիայով» եփած լապշա են հրամցնում, իսկ նրանք էլ արդեն մտովի վայելում են Երևան – Մեղրի 6 ժամյա ճանապարհի կրճատված 5 ժամը…… Խելքներին աշեցեք………. Դեռ աշուն կգա, շատ մի հրճվեք ու ծիծաղեք…… «Քարի մեջ էլ արուն կա», հիշո՞ւմ եք:

Կարին Տոնոյանի էջից:

Անհայրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ-
1988թ. մայիսն էր- Նախիջևանի երկաթգծով Երևանից գնում էինք…

Опубликовано Կարին Տոնոյան Воскресенье, 17 января 2021 г.



Նման նյութեր