«Հաղորդում հանցագործության մասին. Դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առարկա դառնա, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում». Դավիթ Խաժակյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Հաղորդում հանցագործության մասին. Դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առարկա դառնա, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում». Դավիթ Խաժակյան

Հաղորդում հանցագործության մասին

Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են ապօրինի մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ։ Ապականվում է ճարտարապետական արժեք ունեցող, Երևանի դիմագծի մաս կազմող շենքը։ Այս մասին եղել են ահազանգեր և՛ քաղաքապետարանի թեժ գիծ, և՛ խնդրից տեղյակ է Կենտրոն վ/շ ղեկավարը, սակայն շենքի ապականումը շարունակվում է։

Ավելին, այս ապօրինությունը կատարվում է Կենտրոնի թաղապետի պատուհանից հարյուր մետր այն կողմ, սակայն ինչ-ինչ շահագրգռություններից ելնելով բազմաթիվ բողոքներ մնացել են անարձագանք։

Դիմում եմ իրավապահ մարմիններին, որպեսզի քննության առարկա դառնա, թե ինչո՞ւ է քաղաքապետարանի պաշտոնյաների թողտվությամբ նման ապօրինություն տեղի ունենում մայրաքաղաքի սրտում, իսկ շինարարության ընթացքը ահազանգերից հետո շարունակվում է։

Շենքի տանիքը անհապաղ պետք է բերվի իր նախնական տեսքի։

Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից:

Հաղորդում հանցագործության մասին

Շաբաթներ շարունակ մայրաքաղաքի կենտրոնում, Սայաթ-Նովա 5 շենքի տանիքին իրականացվում են…

Опубликовано Դավիթ Խաժակյան/Davit Khazhakyan Понедельник, 18 января 2021 г.