2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ. ԱՀ ԱԻՊԾ
Advertisement 1000 x 90

2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ. ԱՀ ԱԻՊԾ

2021 թվականի հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ, նշված է ԱՀ ԱԻՊԾ տարածած հաղորդագրության մեջ։

Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման և ոչնչացման մասով ծառայությունը ստացել է 77 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները ՌԴ ՊՆ սակրավորների հետ մեկտեղ շարունակում են Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները մաքրել հնարավոր սպառնալիքներից:

Անցած շաբաթվա ընթացքում հրդեհի 16 դեպք է արձանագրվել: Այն հիմնականում բռնկվել է բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու պատճառով: Բարեբախտաբար մահվան ելքով դեպքեր չկան: Արցախի հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին և ժամանակին կանխել աղետը:

Նախորդ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին մեկ հաղորդում է ստացվել: Կա մեկ տուժած: ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը վերջինիս ցուցաբերել է առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:

Շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 31 կանչ է ստացվել: Ծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան օգնություն և աջակցություն են ցուցաբերել Արցախի բնակիչներին: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խմբերը բնակիչներին միաժամանակ տվել են համապատասխան խորհրդատվություններ:

ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթվա ընթացքում թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում շարունակել են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

? ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

2021 թվականի հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական…

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Понедельник, 18 января 2021 г.