«ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս». Տիգրան Աբրահամյան
Advertisement 1000 x 90

«ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից.

«Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում Սուրեն Սահակյանի նշանակումը, բացի ինչ-որ մեկի՝ վարչապետի կամ պաշտպանության նախարարի նեղ անձնական նպատակահարմարությունից, որևէ բան չի հուշում․ ինչո՞ւ է նա նշանակվել այդ պաշտոնում և ի՞նչ խնդիր է լուծելու։

Մյուս կողմից՝ սրանից մեկ շաբաթ առաջ նախարարի տեղակալի պաշտոնում նշանակված նախկին ոստիկանապետն անկեղծորեն նշել էր, թե տեղյակ չէ, թե որ ոլորտներով կամ ուղղություններով է զբաղվելու, ենթադրելի է, որ Սահակյանի դեպքում էլ նույն անորոշությունը կարող է լինել՝ հետո մի բան կմտածենք սկզբունքով, ինչն արդեն իսկ մտահոգիչ է։

Գլխավոր խնդիրն այս ու մինչև այդ՝ նախկին ոստիկանապետին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցում միայն այն չէ, որ այս մարդիկ համակարգից չեն, այլ առհասարակ պարզ չէ, թե Հայաստանի, Արցախի, մեր զինված ուժերի համար այս ծանր շրջափուլում այս նշանակումներն ինչ խնդիր են լուծելու»։

Կից նյութն այստեղ՝ ՊՆ համակարգում նշանակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս․ Տիգրան Աբրահամյան

Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում Սուրեն Սահակյանի նշանակումը, բացի ինչ-որ մեկի՝ վարչապետի կամ պաշտպանության…

Опубликовано Tigran Abrahamyan Понедельник, 18 января 2021 г.



Նման նյութեր