«Ձեր տեղեկացված լինելը գրագետ տեսակետների արտահայտման և գիտակցված որոշումների կայացման երաշխիքն է». Հովհաննես Ավետիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ձեր տեղեկացված լինելը գրագետ տեսակետների արտահայտման և գիտակցված որոշումների կայացման երաշխիքն է». Հովհաննես Ավետիսյան

Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.

«Հարգելի հայրենակիցներ,

Հասկանում եմ, որ երկրի վատ վիճակը դրդում է ելքեր փնտրել անցյալի վերաբերյալ ձեր պատկերացումներով ավելի լավ օրերում և մասնավորապես այդ օրերի կառավարիչների դեմքերով:

Ուզում եմ ասել, որ նախ անձանց մեջ չէ «փրկությունը» և ճանապարհը, այլ ձեր հավատի, գաղափարների և աշխատանքի: Ուզում եմ ասել նաև, որ անցյալն ուներ իր միջավայրը, ներկան ունի իրենը, իսկ ապագան շատ ավելի տարբեր միջավայր է ունենալու և նույնիսկ, եթե որևէ կառավարիչ հաջողել է անցյալի միջավայրում, ապա դա երաշխիք չէ, որ նա կհաջողեր ներկայի կամ ապագայի միջավայրերում:

Գրում եմ սա, քանի որ շատ եմ տեսնում այս օրերին, որ մարդիկ ինքնախաբկանքի են տրվում և ներկա ճահճի մեջ խրված ձեռք են վեր պարզում և գերարժեվորելով անցյալի կառավարիչների, որոնք ունեցել են և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ՝ նրանց դեմքերով «փրկիչներ» փնտրում:

Անկախ Հայաստանի բոլոր կառավարիչները մի շատ էական և ցուցանող հարցում ձախողել են (առաջինը բոլորից ավելի շատ). Սա մշտական բնակչության թիվն է, որը էական ելակետային ցուցանիշ է շատ այլ ցուցանիշների և գործընթացների համար: Սա պետական կառավարման ձախողում բնութագրող գլխավոր ցուցանիշն է (նայեք նկարը):

Հանրային հարթակներում մարդիկ տրվում են այն կարգի անհեթեթ զգացմունքայնության, որ նույնիսկ պնդում են, թե Քոչարյանի կառավարման օրոք այնքան լավ էր, որ արտագաղթի փոխարեն ունեինք ներգաղթ:

Հայրենակիցներ ջան, ցավում եմ, բայց փաստերն այլ բան են ասում: Իհարկե, բոլոր նախորդ կառավարիչները պետք է մասնակցություն ունենան երկիրը ավելի լավը դարձնելու գործին, բայց ոչ մի կերպ երկրի առաջին դեմքի դերում և ոչ մի կերպ որպես որոշում կայացնող:

Քանի մեր հայրենակիցները քվեարկում են ոտքով, այսինքն արտագաղթում են, ցուցանում է, որ մենք ձախողում ենք պետական կառավարման մեջ: Առաջարկում եմ կարդաք այս հոդվածը, որ գրել եմ մեկ տարի առաջ: Ձեր տեղեկացված լինելը գրագետ տեսակետների արտահայտման և գիտակցված որոշումների կայացման երաշխիքն է: Եղեք տեղեկացված, իմացեք փաստերը:

Հոդվածի հղում՝ https://hetq.am/hy/article/113405 »

Հարգելի հայրենակիցներ,

Հասկանում եմ, որ երկրի վատ վիճակը դրդում է ելքեր փնտրել անցյալի վերաբերյալ ձեր պատկերացումներով…

Опубликовано Hovhannes Avetisyan Вторник, 19 января 2021 г.



Նման նյութեր