Տիգրան Նալչաջյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Շատ մեծ ցավ ապրեցի` լսելով Վիգեն Ստեփանյանի մահվան լուրը։ Հետը հասցրեցի աշխատել «Մահվան ջոկատը» սերիալում, որտեղ նրա հիմնական խաղընկերն էի։ Առաջին իսկ օրվանից ընկերացանք ու շատ երկար զրուցի էինք բռնվում նկարահանման ընդմիջումների ժամանակ։ Իսկ նկարահանման գնալուց առաջ միշտ զանգում էր, որպեսզի գնամ իրեն վերցնեմ և միասին գնանք։ Այդ հաճելի պարտականությունը ուղեկցվեց ամբողջ նկարահանումների ընթացքում։ Խոսում էինք բազմաթիվ թեմաներից` Արթուր Միլլերի պիեսներից մինչև անգամ իմ կամ իր նեղ անձնական թեմաներից։ Չկար թեմա, որի մասին ազատ չզրուցեինք։ Մասնագիտական շատ հարցեր էի տալիս և մեծ փորձ էր նրա խորհուրդները լսելը և հետն աշխատելը։
Երբ հեռուստատեսությամբ դիտել էր իմ նկարած «Արթնացիր» ֆիլմը` անմիջապես զանգեց և երկար քննարկեցինք ու մի շարք խորհուրդներ տվեց` առանց որևէ կշտամբանքի։
Իսկ մի անգամ նկարահանումից հետո, երբ իրեն մեքենայով բերեցի իրենց տան մոտ` հրավիրեց մի բաժակ բան խմելու` հրաժարվեցի, մի կողմից ուշ ժամին նրա տիկնոջը նեղություն չտալու, մյուս կողմից ծանր ու ցուրտ օրվա նկարահանումից հետո արագ տուն գնալու ցանկության պատճառով։ Ու էլ երբեք չեմ ունենա այդ հնարավորությունը, որի համար անսահման ափսոսանք եմ զգում…
Իսկ վերջին ժամանակների իրադարձությունների ընթացքում Վիգեն Ստեփանյանի քաղաքացիական ակտիվությունը ապացույցն էր այն բանի, որ վերջինս ազգի ու հայրենիքի մասին մտածող իրական մտավորական է։
Հանգչես խաղաղությամբ վարպետ»
Շատ մեծ ցավ ապրեցի` լսելով Վիգեն Ստեփանյանի մահվան լուրը։ Հետը հասցրեցի աշխատել “Մահվան ջոկատը” սերիալում, որտեղ նրա…
Опубликовано Tigran Nalchajyan Вторник, 19 января 2021 г.