«Ինկասացիայից բացի՝ Շուշիից ոչ մի բան դուրս չեն բերել. միշտ իմացել են, որ քաղաքը պետք է հանձնեն, բայց դիտավորյալ ոչինչ չեն փրկել». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Ինկասացիայից բացի՝ Շուշիից ոչ մի բան դուրս չեն բերել. միշտ իմացել են, որ քաղաքը պետք է հանձնեն, բայց դիտավորյալ ոչինչ չեն փրկել». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Դժգույն ու դժբախտ Շուշիից ինկասացիան կարողանում են արագ էվակուացնել, բայց Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, Շուշիի երկրաբանության թանգարանի 700-ից ավելի նմուշներ այդպես էլ չկարողացան դուրս բերել։

Հողատուն ասում էր, որ պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են տարբերակներ, թե ինչ տարբերակներով մենք կարող ենք գալ համաձայնության, որ պատերազմը կանգնի, եթե ոչ ամենասկզբում, իքս պահից, գուցե 5 օրից, 6 օրից, 7 օրից, Շուշին՝ որպես նախապայման պատերազմի դադարեցման, եղել է օրակարգում, և սա անհերքելի փաստ է:

Այսինքն՝ միշտ իմացել են, որ, եթե ինչ-որ պահի էլ չկարողանան կռվել (իսկ դա պարզ էր արդեն 4-րդ օրը), պետք ա Շուշին տան, որ պատերազմը կանգնեցնեն։ Իմացել են, ու ոչ մի քայլ չեն ձեռնարկել ինչ-որ բան դուրս բերելու համար։ Մենակ ինկասացիան…

Ընդհանուր առմամբ, Շուշիում թշնամու վերահսկողության տակ են անցել պատմության և մշակույթի 197 հուշարձան, և Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500-ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները»։

Դժգույն ու դժբախտ Շուշիից ինկասացիան կարողանում են արագ էվակուացնել, բայց Կերպարվեստի թանգարանի մոտ 800 գեղանկարներ,…

Опубликовано Aram Gevorgyan Вторник, 19 января 2021 г.



Նման նյութեր