Աղավնոյի դպրոցն անցել է բնականոն աշխատանքի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Աղավնոյի դպրոցն անցել է բնականոն աշխատանքի

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին  Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում վերականգնվել է ուսումնական  գործընթացը:

Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում տեղեկացրեց կրթօջախի տնօրեն Պողոս Աղաբեկյանը:

«Պատերազմի ընթացքում հրետակոծությունների հետևանքով վնասվել էին կրթօջախի դռներն ու պատուհանները: Դրանք փոխարեն տեղադրել ենք նորերը: Արդեն հունվարի 11-ից ինչպես արցախյան բոլոր դպրոցները՝  մենք ևս  7  աշակերտով,  նույնպես  բնականոն հունով սկսել ենք դասապրոցեսը: Ներկայումս ունենք մոտ 20 աշակերտ և 8 ուսուցիչ:  Մինչև պատերազմը մեր դպրոցն աշխատում էր  50 աշակերտից և  17 մանկավարժից բաղկացած  անձնակազմով:  Վերադարձող ընտանիքների հետ աշակերտների թիվն աստիճանաբար աճում է:  Հորդորել ենք նաև մյուս  ուսուցիչներին, որպեսզի նույնպես վերադառնան և  անցնեն իրենց պարտականություններին: Այժմ դպրոցն ապահոված է անհրաժեշտ գույքով: Ջեռուցման համար մեզ կրթության, գիտության և մշակությի նախարարությունից  վառարաններ էին տրամադրել, սակայն վառելափայտ ձեռք բերելու հարցում խնդիր ունենք, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով մոտակա տարածքից չենք կարող հայթայթել: Ուստի պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրական տաքացուցիչներ տրամադրելու համար: Գյուղն այժմ ապահովված է կանոնավոր էլեկտրամատակարարմամբ, համացանցով ու հեռախոսակապով»,- մանրամասնեց Աղավնոյի կրթօջախի տնօրենը: