«Ինչպես ունենալ ոչմեռելածին նախաձեռնությունը». Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

«Ինչպես ունենալ ոչմեռելածին նախաձեռնությունը». Արծրուն Պեպանյան

Մեր բոլոր քաղաքական նախաձեռնությունները մեռելածին են: Պատճառն իրականությունը հասկանալ չկարողանալն է:

Ես ունեմ իմ չափորոշիչները, որոնցով պարզում եմ մեռելածին լինելը: Օրինակ, եթե նախաձեռնությունն օրակարգային կետ է սահմանում նախկինների վերադարձը չթույլատրելը, ապա ես դադարում եմ հետևել այդ նախաձեռնությանը՝ վստահ լինելով, որ այն էական փոփոխություն չի բերի երկրին:

Ինչու՞ եմ այդպես կարծում:

Նման հայտարարությունից ինձ համար պարզ է դառնում, որ այդ նախաձեռնությունն անկարող է գիտակցել, որ այն ամենը, ինչ եղել է 3-րդ հանրապետության տարիներին, անխուսափելի էր: Անկարող է գիտակցել, որ 1000 տարի օտարի լծի տակ մնալուց հոգեմտավոր շեղումներ ունեցող ժողովրդին հանրապետություն խցկելու դեպքում քաոս է լինելու:

Անկարող է գիտակցել, որ նման ժողովրդին կապիտալիզմի կայացման վայրի փուլ մտցնելու դեպքում անխուսափելի է լինելու ստորին կրքերի հրաբուխը, ունեցվածք ձեռք բերելու դաժան մրցավազքը: Անկարող է գիտակցել, որ վայրի կրքերի այդ հորձանուտն ընկած ժողովրդին ընտրությունների տանելու դեպքում բախումներ են լինելու: Օբյեկտիվ, խորքային այս պատճառները տեսնել անկարող, տեղի ունեցած ամենը մի քանի անձերով պայմանավորող նախաձեռնությունն անկարող կլինի հաշվի առնել այդ պատճառների ավերիչ ազդեցությունը և ինքը ևս կխորտակվի դրանց հորձանում:

Մեզ փոփոխություն կբերի այս երևույթները ճանաչող, դրանց հաղթահարելու ծրագիր ունեցող նախաձեռնությունը:

Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան էջից:

ԻՆՉՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ ՈՉՄԵՌԵԼԱԾԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Մեր բոլոր քաղաքական նախաձեռնությունները մեռելածին են: Պատճառն իրականությունը…

Опубликовано Արծրուն Պեպանյան Вторник, 19 января 2021 г.



Նման նյութեր