«Քիչ առաջ լրատվամիջոցներից իմացա, որ Հայաստանի ռեմբո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները». Վահե Դավթյան
Advertisement 1000 x 90

«Քիչ առաջ լրատվամիջոցներից իմացա, որ Հայաստանի ռեմբո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները». Վահե Դավթյան

Քիչ առաջ լրատվամիջոցներից իմացա, որ Հայաստանի ռեմբո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկել են միջուկային ռումբի ստեղծման հեռանկարները:

Տղաներ և աղջիկներ, նման հարցերը քննարկվում են խիստ գաղտնի պայմաններում: Հասկացանք՝ ռեպուտացիոն փակուղու մեջ եք, բայց գոնե գիտակցեք, որ միջուկային ռումբի ստեղծման մասին խոսելով, թեկուզ դրա տեսական խնդիրները հրապարակավ քննարկելով՝ դուք պարզապես ընգծում եք ձեր անսահման տգիտությունն ու ևս մեկ անգամ ապացուցում, որ պատկերացում չունեք ՛՛պետություն՛՛, ՛՛անվտանգություն՛՛, ՛՛միջազգային հարաբերություններ՛՛ կատեգորիաների մասին:

Ձեզ մի բարի խորհուրդ տամ. հանրային տիրույթում տվյալ հարցի շուրջ խոսելու անհրաժեշտության դեպքում պարզապես ասեք, որ Հայաստանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից երկիր է: Ու անցեք առաջ:

Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից:

Քիչ առաջ լրատվամիջոցներից իմացա, որ Հայաստանի ռեմբո-իշխանությունները մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում քննարկել են միջուկային…

Опубликовано Vahe Davtyan Вторник, 19 января 2021 г.



Նման նյութեր