
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների
ընթացքում Ջաբրայիլի հատվածում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում էԱրցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են 1247 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ չեն իրականացվելու: Ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտ հունվարի 20-ը սգո օր է (Սև հունվար): Չնայած տեղացած առատ ձյունը համեմատաբար կդժվարացնի զոհվածների աճյունների որոնումները, սակայն աշխատանքները, շարունակվելու են»,- մանրամասնեց Թադևոսյանը։