Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպես են իշխանավորները արագ-արագ տանում երկիրը թուրքի երախը։
Անկեղծ, մտածում եմ, որ իշխանավորները մոտ կամ մասսայական խելագարություն են, կամ զանգվածային մտքի մթագնում։
Այլ կերպ ես չեմ կարող բացատրել, թե ինչու է Փաշինյանը և իր թիմը վազելով իրականցնում Թուրքիայի` հակահայկական, պանթուրանական ծրագիրը։
Խոսքը տխրահրչակ ճանապարհների` իբր ապաշրջափակման մասին է, իսկ եթե ավելի ստույգ խոսենք, ապա խոսքը Թուրքիայի և Ադրբեջանի վերամիավորման մասին է`այսպես կոչված “Մեղրիի միջանցքով”։
Նախ պետք է նշել, որ այո´ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն, ԲԱՅՑ Հայաստանը` գտնվելով ահավոր վիճակում տնտեսական և ռազմական առումով, բացելով սահմանները և թույլ տալով թուրքերին փաստացի վերամիավորվել, առաջին հերթին ոչ թե լուծում է տնտեսական խնդիր, այլ առաջացնում է Հայաստանի Հանրապետության գույութայն համար հիմնարար խնդիր։
Տեսեք, Ադրբեջանը հավակնում է Հայաստանի տարածքներին (Սյունիք, Երևան, Սևան), Թուրքիան իր արտգործնախարարի շուրթերով ակնարկներ է անում կրկին Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ։
Ադրբեջանի ռազմական ուժերը տեղակայվում են այն կետերում, որոնք թույլ են տալիս սրացման դեպքում միանգամից կտրել Հայաստանի հարավը։
Թուրքիան արագացված տեմպերով կառուցում է լայնածավալ ռազմական ենթակառուցվացքներ` Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում։
Ադրբեջանը կտրուկ ավելացնում է իր ռազմական ծախսերը, Թուրքիան և Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը անցկացնում են իրենց պատմության մեջ ամենախոշոր ձմեռային զորավարժությունները`Հայաստանի սահմաների մոտ, ընդ որում զորավարժությունները կրում են հարձակվողական բնույթ։
Ադրբեջանը հետևողական լարում է հակահայկական հռետորաբանությունը դիվանագիտական դաշտում, իսկ Թուրքիան անդադար խոսում է “Մեծ Թուրանի” վերամիավորման մասին։
Մի խոսքով, միայն կույր և խուլ մարդը կարող է չնկատել այս բոլոր ազդակները։
Իսկ ի՞նչ է անում փաշինյանական վարչակազմը։
Փակելով աչքերը այս ամենի վրա, շարունակում է ՓԱՍՏԱՑԻ բացել Հայաստանի դարպասները մարդակեր և վայրագ թուրքերի և կովկասյան թաթարների (այլ կերպ ասած ադրբեջանցիների) առջև։
Ես ցնդում եմ, քանի որ առանց պատշաճ, ամուր և խորացված անվտանգային համակարգի, առանց վերազինված և պատրաստված լիովին բանակի, առանց տնտեսական առումով լրջագույն կանխարգելիչ նախապատրաստական աշխատանքների` բացել սահմաները ադրբեջանցիների և թուրքերի հետ նվազագույնը ինքնասպանություն է:
Հիմա, եթե իշխանությունները դա չեն հասկանում, ուրեմն պետք է հեռանան, իսկ եթե անում են գիտակցելով, ուրեմն պետք է հեռանան տաս րոպեից։
Հ.Գ.
Իմիջայլոց, իսկ իշխանությունները մտածե՞լ են, որ առանց Արցախի Հանրապետության գրավված տարածքների դեօկուպացիայի Արցախի կարգավիճակի գոնե հեռանկարային տեսլականի ձևավորման և Հայաստանի հանրապետութայն սահմանամերձ տարածքների լիակատար անվտանգության ապահովման, նույինսկ մտածելը սահմանների բացման մասին խելագառություն է:
Ես ուղղակի ապշում եմ, թե ինչպես են իշխանավորները արագ-արագ տանում եկիրը թուրքի երախը։
Անկեղծ, մտածում եմ, որ…Опубликовано Արման Վլադիմիրի Աբովյան Вторник, 19 января 2021 г.