Հայաստանի գործող իշխանության նկատմամբ Ռուսաստանը կիրառում է «բլիթի և մտրակի» քաղաքականությունը։ Կրեմլը տարբեր միջոցներով ճնշում է գործադրում Բաքվի վրա, բայց նրան ձեռնտու է, որ գոնե առաջիկա ամիսներին Երևանում էլ կառավարեն թույլ ու ձախողված գործիչներ։
Դրա համար մի կողմից Պուտինը հայտարարում է, թե ՀՀ կառավարության ղեկավարը «իսկական տղամարդու պես է իրեն պահում», հավանաբար 2021թ․ հունվարի 11-ին տվել է նաև աթոռը որոշ ժամանակ էլ պահելու խոստումներ, բայց մյուս կողմից Կրեմլի խոսափող համարվող ԶԼՄ-ներն ու գործիչները անխնա մերկացնում են ՀՀ իշխանության կուլիսային գործողությունները, ԱԳ նախարար Լավրովը հրապարակային նկատողություն է անում ՀՀ կառավարությանը՝ սադրանքի ու ստախոսության համար։
Ռուսաստանը գերտերություն է, ունի կայսրության տրամաբանություն, որում փոքր երկրների շահերը միշտ ստորադասվում են գլոբալ շահերին։ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող դաշնակից է, անվտանգության պատվար թուրքական ներխուժման դեմ, բայց մեծ խաղերում դաշնակիցների շահերը կարող են նաև երկրորդ պլան մղվել։ Վատ է, բայց աշխարհի կարգն է։
Հիմա ՀՀ իշխանության նկատմամբ ռուսական կողմի վարքում ավելի շատ բլիթն է գերակշռում, բայց երբ ռուսները հասկանան, որ այս մարդիկ իրենց այլևս պետք չեն (իսկ դա առաջիկա ամիսներին անպայման լինելու է), մտրակը ՀՀ ներկա իշխանության համար շատ ցավոտ է լինելու, ավելի ցավոտ, քան հայկական տարածքները թշնամուն զիջելը հայ ժողովրդի համար։
Հ․Գ․ Մեջբերված հատվածը ռուսական «Аргументы и факты» պարբերականի հոդվածից է։
Նաիրի Հոխիկյանի էջից:
Հայաստանի գործող իշխանության նկատմամբ Ռուսաստանը կիրառում է «բլիթի և մտրակի» քաղաքականությունը։ Կրեմլը տարբեր միջոցներով…
Опубликовано Nairi Hokhikyan Вторник, 19 января 2021 г.