«Նիկոլ» երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ «Նիկոլ» անձից ազատվելուց հետո, իսկ դա շուտով լինելու է, «նիկոլ» երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել։ Քանի դեռ կա հայկական պետականությունը, նիկելները մեզ շարունակելու են սպառնալ, դրա համար, ինչպես Ֆրոյդի հոգեվերլուծության մեջ է, որպեսզի ազատագրվել արատներից, պետք է այն ենթագիտակցական շերտիվ վեր հանել գիտակցական շերտ, հասկանալ արատի գոյացման պատճառները, որից հետո նոր հնարավոր կլինի ազատագրվել։ Այսինքն պետք է հասկանալ, գիտակցել ու դուրս մղել պսիխոզը։
Այսպիսով, ինչ երևույթ է Նիկոլն ու նիկոլիզմը։ Ժամանակակից գրականության, ֆիլարվեստում ու արդեն քաղաքականության մեջ այդ երևույթն ունի անվանում՝ trickster։
Trickster-ն անգլերեն նշանակում է խաղեբա, ճարպիկ կերպար։ Մշակութաբանության մեջ տերմինը ներդրել է ամերիկացի մարդաբան Պոլ Ռադինը, որն ուսումնասիրում էր Ամերիկայի հնդկացիների Վինեբագո ցեղի առասպելները, որից հետո տրիսկերի արքետիպը մտել է ժամանակակից գիտության և մշակութաբանության մեջ և 20-րդ դարի փիլիսոփայության ու մշակութաբանության մեջ Տրիկստերն սկսել է համարվել մարդկային մշակույթի առանցքային պերսոնաժներից մեկը։
Անցնենք գործի, ո՞վ է տրիկստերը։ Տրիկստերը, ինչպես նշեցինք խաբեբ է, աճպարար, որը կոնֆլիկտների ու անօրինականություններ է ձեռնարկում, չունի սոցիալական կանոններ, որի համար ստելը սովորական երևույթ է, այսինքն հակասոցիալական տարր է, չի ենթարկվում ընդունված հանրային կանոններին, բայց խաղում է հանրության համար, հանդիսատեսի առկայությունը կարևոր է։ ԼԻնելով հակասոցիալական տար, նա նաև հանրային կերպար է։
Հին հունական դիցաբանությունից սկսված, մինչև միջնադարյան և ժամանակակից գրականության մեջ բազմաթիվ Տրիկստերների կերպարներ կան։ Թումանյանի Քաջ Նազարը նույնպես տրիկստեր է, իսկ ժամանակակից ֆիլմերում, անիմեներում նրանք արդեն գերակշռող կերպարներ են, օրինակ Joker-ն ու մյուսները։
Տրիկստերները մտնում են արդեն քաղաքականություն ու Հայաստանը դրա վառ օրինակն է ու ըստ տենդենցի, ոչ վերջինը։
Ստեփան Դանիելյանի էջից:
Trickster-ների մուտքը բարձր քաղաքականություն
——————————
“Նիկոլ” երևույթը մենք դեռ պետք է հասկանանք,…Опубликовано Stepan Danielyan Среда, 20 января 2021 г.