ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է
Advertisement 1000 x 90

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է Հայաստանի քաղաքացիներին` հատկապես վարորդներին` լինել առավել զգույշ, քանի որ ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված` առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։

Հանրապետության տարածքում՝ հունվարի 20-ի ցերեկն առանձին շրջաններում, 21-ի գիշերը հարավային շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 21-ի ցերեկը, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ը՝ գիշերն աստիճանաբար կնվազի 14-16, ցերեկը՝ 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում հունվարի 20-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 20-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։