ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից հայտնի դրոշմանիշի հրապարակումը, որի գրաֆիկական պատկերում ադրբեջանցի գործակալը Լեռնային Ղարաբաղն «ախտահանում» է հայ բնակչությունից։ Փաշինյանն իր կարծիքը հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ադրբեջանում ֆաշիզմի նյութական, ապացուցելի դրսևորումներ ենք տեսնում։ Նմանատիպ դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Այդ փաստն ինքնին շատ խոսուն է»,–ասաց վարչապետը։
Նրա խոսքով` իրավիճակը կառավարելու համար ոչ միայն կառավարությունն անելիք ունի, այլև խորհրդարանն ու խորհրդարանական դիվանագիտությունը` դրոշմանիշը միջազգային լայն շրջանակներում հնարավորինս ի ցույց դնելու համար։
Փաշինյանը նշեց` չնայած ռազմական գործողություններն ավարտվել են, սակայն պատերազմն ունի հետցնցումներ. մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը։