Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.
«ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞․․․
Ինչպես ասել եմ, չեմ կարողանում ոչ լսել, ոչ նայել բռնապետիկ-վարչապետ կոչեցյալին։
Քիչ առաջ կարդացի նրա ԱԺ-ում հայտարարած հերթական «մտքի փայլատակումը»․
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։ Այսպիսի, ներեցեք, տխմարություն չէի պատկերացնի։ Այսինքն, ներեցեք․ «Շուշին դժգույն և դժբախտ քաղաք էր», ցնդաբանությունից հետո,հավանաբար,այլևս ոչնչի վրա այլևս զարմանալ հնարավոր չէր։
Ամեն դեպքում, հետաքրքիր է, ո՞ր թվականից է կիսգրագետ վարչապետիկը հաշվում Շուշիի բնակչության թիվը։ Բուն արևելյան Հայաստանում , հենց Շուշին է եղել հայկական մշակութային կենտրոնը,ուր գործել են դպրոցներ, թատրոններ, տպարաններ։1920թ․ թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը կոտորեցին հայ բնակչությանը և հրի մատնեցին Շուշին։ Եվ միայն 1923թ․ Շուշին սկսեց բնակեցվել ադրբեջանցիներով, չնայած Շուշիի հայկական թաղամասերի ավերակները մնում էին մինչև 60-ականները։Եվ, ինչու՞ ես հաշվարկն անում հենց 23-ից մինչ 92թ, և ոչ դրանից առաջ կամ հետո։ Եվ ի՞նչ, շուտով Հադրութը նույնպես վարչապետիկի համար նույն հարթության մե՞ջ կլինի։Իսկ, եթե իր գործընկեր Ալիևն «ապացուցի», որ մինչև 1828թ․ Երևանի բնակչության մեծամասնությունը հայեր չեն եղել, ի՞նչ է դրան հետևելու։Այո, այսօր Վանում, Սասունում, Կարսում հայեր չեն բնակվում։ Մոռացե՛ք «հպարտներ» հայոց պատմության մասին։ Այս անձնավորության համար հայրենիք հասկացողություն գոյություն չունի։
Եվ ամենազարմանալին, որ այսքանից հետո, վարչապետիկին «դավաճան» անվանած ընդդիմադիր գործիչները, ոչ թե բոյկոտում են նրան, այլ լուրջ դեմքերով նրան հարցեր են ուղղում»։
ՄԱՐՏՆՉՈՂ ՏԳԻՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞․․․
Ինչպես ասել եմ, չեմ կարողանում ոչ լսել, ոչ նայել բռնապետիկ-վարչապետ կոչեցյալին։
Քիչ առաջ…Опубликовано Avetik Ishkhanyan Среда, 20 января 2021 г.