Փաշինյանը կրկին ստել է՝ ասելով, թե ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի ունեցել. ՓԱՍՏԵՐ. Mediaport
Advertisement 1000 x 90

Փաշինյանը կրկին ստել է՝ ասելով, թե ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի ունեցել. ՓԱՍՏԵՐ. Mediaport

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն չի ունեցել: «Դա միֆ է: Միֆ է նաև, որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին իրեն հաջողվել էր համոզել Ալիևին կանգնեցնել պատերազմը, սակայն իր համար անակնկալ ձևով Փաշինյանը չէր համաձայնել՝ ասելով «մենք շարունակելու ենք պատերազմել»:

Պուտինի խոսքով՝ Ալիևն առաջ էր քաշել ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադարձի նախապայման, բայց նույնիսկ այդ դեպքում Շուշին մնալու էր Արցախի կազմում:

Նշենք, որ այս ընթացքում հրապարակվել են նաև պատերազմը դադարեցնելու դիմաց Փաշինյանին առաջարկված մի շարք փաստաթղթեր, որոնք եղել են շատ ավելի հայանպաստ, քան այն կապիտուլյացիայի ակտը, որը նա ստորագրեց ժողովրդից գաղտնի:

Mediaport-ը ներկայացնում է Փաշինյանի և Պուտինի հայտարարությունների տեսագրությունը:

 



Նման նյութեր