Հեղինակավոր Forbes ամսագիրը ներկայացրել է հայազգի 15-ամյա Նատալի Ասատրյանի հաջողության պատմությունը, որին 13 տարեկանում հաջողվել է դառնալ ԱՄՆ պատմության մեջ յոգայի ասպարեզում իգական սեռի ամենաերիտասարդ մարզիչը:
Հոդվածի հեղինակ Հոլի Իվը կիսվել է իր պատմությամբ: Նա նշել է, որ տրավմատիկ փորձն է Իվին ուղղորդել Նատալի Ասատրյանի մոտ։
2019 թվականին Հոլին ավտովթարի պատճառով հայտնվել է հիվանդանոցում ու երբ կրկին կարողացել է ոտքի կանգնել ու քայլել, բժիկներն առաջարկել են յոգա, մեդիտացիա ներառել իր ամենօրյա ռեժիմում:
«Ես ապշել էի՝ իմանալով, որ Նատալի Ասատրյանը՝ իմաստուն յոգը, որն ինձ օգնեց երկարատեւ տագնապալի ամիսներից հետո զարգացնել իմ խաղաղ միտքը, ընդամենը 13 տարեկան էր», – կիսվել է հեղինակը:
ոդվածում անդրադարձ է կատարվում նաեւ այն պատմությանը՝ ինչպես է Նատալի Ասաստրյանը դարձել ԱՄՆ-ում յոգայի իգական սեռի ամենաերիտասարդ մարզիչը:
«Ինձ միայն այդ առաջին դասն էր անհրաժեշտ, որպեսզի հասկանայի՝ ես միանգամայն կլանված եմ այդ ամենով: Ես չէի համբերում, թե երբ է գալու հաջորդ երեքշաբթին, որ նորից վերադառնամ պարապմունքի»,- ամսագրի հետ զրույցում նշել է աղջիկը:
Ամբողջությամբ՝ style.news.am