«Եթերային ֆանտազիա». Vogue-ի անդրադարձը՝ Ջենիֆեր Լոպեսի In The Morning տեսահոլովակին եւ բյուրեղյա դիմակի հեղինակ` հայազգի Մարիաննա Հարությունյանի մասին (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթերային ֆանտազիա». Vogue-ի անդրադարձը՝ Ջենիֆեր Լոպեսի In The Morning տեսահոլովակին եւ բյուրեղյա դիմակի հեղինակ` հայազգի Մարիաննա Հարությունյանի մասին

Օրերս երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հերթական անգամ հիացրեց երկրպագուներին՝ ներկայացնելով իր նոր՝ In The Morning տեսահոլովակը, որում 51-ամյա երգչուհին բառի բուն իմաստով փայլում է, ինչպես արտաքնապես, այնպես էլ՝ կերպարներով: Երգչուհին տեսահոլովակում աշխատել է մի շարք հանրահայտ ոճաբանների հետ, այդ թվում հայազգի` զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանի, որը հայտնի է իր օրիգինալ դիմակներով եւ զարդերով: Տեսահոլովակում Ջեյ Լոն կրել է Մարիաննայի պատրաստած բյուրեղյա գլխազարդ-դիմակը:

Բրիտանական Vogue կայքն անդրադառնալով երգչուհու նոր աշխատանքին՝ այն անվանել է «նորաձեւության եթերային ֆանտազիա»:

«Ներկայանալով դիզայներների առաջարկած լավագույն կերպարներով՝ Լոպեսը ցույց է տալիս, թե որքան շատ է նա ինքն իրեն գնահատում»,-գրել է պարբերականը՝ հերթականությամբ թվարկելով Ջենիֆեր Լոպեսի բոլոր կերպարները, որոնց շուրջ երգչուհին աշխատել է ոճաբաններ Ռոբ Զանգարդիի եւ Մարիել Հաենի հետ: Երգչուհին կրում է դիզայներներ Իրիս Վան Հերփենի, Ագուստո Մանզանարեսի, Մարկո Մարկոյի եւ Իգի Սոլիվենի կոստյումները:

Անդրադառնալով հայուհի Մարիաննա Հարությունյանին՝ կայքը գրում է.

«Նորաձեւության գլուխգործոցը, սակայն, երեւում է տեսահոլովակի վերջին կադրերում, որտեղ Ջեյ Լոն Վալենտինոյի` փետուրներով վերարկուով է, իսկ կերպարն ամբողջացնում է դիզայներ Մարիաննա Հարությունյանի բյուրեղյա դիմակը: Ի դեպ, Հարությունյանը զարդերի դիզայներ է, որն աշխատել է նաեւ Լեդի Գագայի կերպարների շուրջ»:

news.am